10 միլիարդ ռուբլին վերադարձվել է Պրիգոժինին

Մանրամասներ

Սանկտ Պետերբուրգում խուզարկությունների ժամանակ հայտնաբերված 10 միլիարդ ռուբլին վերադարձվել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժինին։

Այս մասին գրել է Фонтанка-ն՝ նշելով, որ նա անձամբ չի եկել փողի հետևից։

Կայքը գրել է, որ եթե հուլիսի 2-ի կիրակի առավոտյան հետաքննությունը չէր պատրաստվում Եվգենի Պրիգոժինին վերադարձնել հունիսի 24-ին խուզարկությունների ժամանակ հայտնաբերված 10 միլիարդ ռուբլին, հարյուր հազարավոր դոլարներն ու ոսկու 5 ձուլակտորները, ապա նույն օրվա երեկոյան հակառակը որոշումն է կայացվել։

Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ Պրիգոժինի դեմ քերական գործի հարուցումից հետո խուզարկություններ էին սկսել նրա հետ կապված օբյեկտներում, տարածքներում։

Trezzini Palace հյուրանոցի բակում հայտնաբերվել է հին գազել, որտեղից դուրս են բերվել տասնյակ արկղեր՝ 4 միլիարդ ռուբլով, իսկ քիչ անց հյուրանոցի կայանատեղիում կանգնեցված մինիվենից դուրս է բերվել ևս 80 արկղ՝ 6 միլիարդով։ Ինչ վերաբերում է ոսկուն և դոլարներին, ապա դրանք հայտնաբերվել են Պրիգոժինի բիզնեսի հետ կապված գրասենյակներում։

Ըստ Фонтанка-ի՝ մինչև հուլիսի 2-ի կիրակի երեկոյան Եվգենի Պրիգոժինին վերադարձվել են ողջ գումարն ու թանկարժեք իրերը։ Սակայն նա ներկա չի եղել բուն ընթացակարգին։ Նախնական տվյալներով՝ գործարարը Մոսկվայում է եղել։

Ինչպես գիտի Ֆոնտանկան, հուլիսի 2-ին նրա փոխարեն գումարը վերցնելու է եկել իր վարորդը լիազորագրով։