Մեսսին ցանկանում էր վերադառնալ Բարսելոնա․ Լապորտա

Մանրամասներ

Ժոան Լապորտան ափսոսում է, որ Լիոնել Մեսսին չի վերադարձել «Բարսելոնա»։

«Մեսսին ցանկանում էր վերադառնալ «Բարսա»։ Փարիզում նա շատ ծանր շրջան է ունեցել։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը:

Նրա հայրն ինձ ասաց, որ Լեոն չէր ցանկանում, որ իր վրա նման ճնշում գործադրվի: Մենք նրան հարգում ենք։ Թող նա հաջողության հասնի Մայամիում: «Բարսան» միշտ կլինի նրա տունը։

Ես նրանց հետ քննարկեցի մի միջոցառում, որտեղ նրանք կարող էին իրենց հարգանքի տուրքը մատուցել: «Կամպ Նոուի» բացումը հիանալի առիթ կլիներ:

Կան որոշումներ, որոնք պետք է կայացնի նախագահը։ «Բարսելոնան» ամենակարևորն է։ Ես առաջին տեղում դրեցի «Բարսելոնային», բայց տխուր եմ, որ ամեն ինչ այսպես ստացվեց»,- ասել է Լապորտան CCMA-ի եթերում: