Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ է թռել ևս մեկ «նախագահական ինքնաթիռ»:
Օդ է բարձրացել Ил-96-300ПУ-ը, որի գրանցման համարն է՝ RA-96021:
Օդանավն օգտագործվում է բացառապես նախագահ Պուտինին և ՌԴ այլ բարձրաստիճան անձանց տեղափոխելու նպատակով:
Ի դեպ, առաջին նախագահական ինքնաթիռը՝ RA-96022 գրանցման համարով, Սանկտ Պետերբուրգ է թռել 4 ժամ առաջ:
Կա վարկած, որ երկու ինքնաթիռներով մայրաքաղաքից հեռացել են Պուտինն ու Միշուստինը:
![ա](/sites/default/files/inline-images/%D5%B4%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%20%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A9%D5%AB%D5%BC.jpg)
0Comments