Խաչանովն ընդգրկվեց լավագույն տասնյակում, Ջոկովիչը դարձավ առաջին ռակետ

Մանրամասներ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը: Ֆրանսիայի բաց առաջնությունում երրորդ անգամ հաղթած սերբ Նովակ Ջոկովիչը բարձրացել է երկու աստիճանով և վերադարձրել աշխարհի առաջին ռակետի կարգավիճակը:

Երկրորդ տեղ է նահանջել իսպանացի Կառլոս Ալկարասը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը:

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկ աստիճանով բարձրացել է և այժմ եզրափակում է լավագույն տասնյակը: Խաչանովը «Ռոլան Գարոսում» հասել էր քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել էր Ջոկովիչին:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը նահանջել է 121 աստիճան և հայտնվել 136-րդ տեղում։ Նախորդ անգամ իսպանացի թենիսիստը թոփ-100-ում չէր եղել 2003 թվականին։

Պատմության մեջ առաջին անգամ ATP-ի լավագույն տասնյակում Ռուսաստանն ունի երեք ներկայացուցիչ։

ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը հունիսի 12-ի դրությամբ

1 (3). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 7595 միավոր
2 (1). Կառլոս Ալկարաս (Իսպանիաա)՝ 7175
3 (2). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)՝ 6100
4 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա)՝ 4960
5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4920
6 (6). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 4375
7 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4000
8 (8). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3515
9 (9). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 3300
10 (11). Կարեն Խաչանով (Ռուսաստան)՝ 3125