Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ ուշ երեկոյան Մինսկի օդանավակայանում հանդիպելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ասել է, որ ինքը «շատ հետաքրքիր առաջարկներ ունի մեր տարածաշրջանի և Կովկասի անվտանգության հետ կապված», որոնք լրջորեն քննարկվել են Ադրբեջան կատարած այցի ժամանակ, հայտնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։
Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ նախագահներն առաջին հերթին կքննարկեն անվտանգության հարցեր, իսկ տնտեսական հարցերը կքննարկվեն մայիսի 24-ին կառավարության անդամների մասնակցությամբ։
«Կարծում եմ, ինչպես միշտ, մենք առաջին տեղում դնում ենք անվտանգության խնդիրները: Իսկ վաղը կառավարության մեր գործընկերների հետ միասին կքննարկենք տնտեսական հարցեր։ Ես շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ մեր տարածաշրջանի և ավելի այնտեղ՝ Կովկասի համար, որոնք մենք շատ լուրջ քննարկել ենք Ադրբեջան կատարած այցի ժամանակ»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
0Comments