Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Մանրամասներ
1

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Օրվա առաջին մրցահերթում ռինգ են դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: 

Բազեյանը 5:0 հաշվով առավելության է հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ,  Հովհաննիսյանը 5:0 հաշվով հաղթել է Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրին, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Հաջորդ մենամարտում Արթուր Բազեյանը ուժերը կչափի Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի հետ, Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի բելգիացի Նոա Հաջիտի հետ:

Այսօր երեկոյան իր առաջին մենամարտը կանցկացնի 54 կգ քաշային  Տաթևիկ Խաչատրյանը: Մրցակիցը  չիլիացի  Դենիսե Բռավոն է: