Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուժերն արդեն Կիրանցում են, իսկ ադրբեջանական սահմանապահները` գյուղից ընդամենը 100 մետր հեռավորության վրա. ABC media-ի հետ զրույցում ասաց Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը։
Ըստ նրա տրամադրած տեղեկության` բնակիչներն առավոտից իրենց տներն են քանդում, կտրում են բերքատու այգիների ծառերը, մի խոսքով վերցնում են այն ամենն, ինչ ստեղծել են այս տարիների ընթացքում։
Ադրբեջանական սահմանապահները գտնվում են գյուղից 100 մետր հեռավորության վրա, սակայն հայ սահմանապահները թույլ չեն տալիս նրանց տեսանկարահանել։
Գյուղ մտնող մեքենաներին պարեկները կանգնեցնում են և հորդորում, որ այդ հատվածում արագ վարեն մեքենան և ոչ մի տեղ չկանգնեն ոչ մի պարագայում։
0Comments