Այսօր՝ մայիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 16:20-ի սահմաններում 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Տաշիր քաղաքի մանկապարտեզից․ հայտնել են, որ աղվեսն իր ձագերի հետ գտնվում է մանկապարտեզի վարչական տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ․ Շամշյանը, 10 աշխատակից և 51 երեխա տարհանվել է։
Փրկարարներն աղվեսի և ձագերի որոնման ուղղությամբ աշխատանքներ են իրականացրել, սակայն պարզվել է, որ կենդանիները մարդկանց աղմուկից լքել են տարածքը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
0Comments