Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը հաղթեց 2023 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում։
Եզրափակչում աշխարհի առաջին ռակետը 6:2, 5:7, 6:4 հաշվով հաղթեց չեխ Կարոլինա Մուխովային։ Հանդիպումը տևեց 2 ժամ 49 րոպե։
Շվյոնտեկի համար այս հաղթանակը երրորդն էր վերջին 4 տարում Ռոլան Գարոսի մրցաշարում։ Ընդհանուր առմամբ, լեհ թենիսիստուհին հաղթել է «Մեծ սաղավարտի» արդեն չորս մրցաշարերում։
0Comments