Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Վաշինգթոն, այս մասին հայտնում է Report-ը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաքում:
Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:
0Comments