Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Պանամայի դեմ ընկերական խաղում խփել է կարիերայի 800-րդ գոլը։ Խաղն ավարտվել է 2:0։
Ազգային հավաքականի կազմում խփած գոլը 99-րդն էր արգենտինացու համար։
Բացի այդ, նա 672 գոլ է խփել իսպանական «Բարսելոնայի» և 29 գոլ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» կազմում։
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) տվյալներով՝ Մեսսին դարձավ երկրորդ խաղացողը, ով պաշտոնական խաղերում 800 գոլ է խփել կարիերայում։
Առաջինը Կրիշտիանու Ռոնալդուն էր։
0Comments