Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակեց «եռագույնների» հայտացուցակն Իսրայելի և Իտալիայի դեմ Ազգերի լիգայի խաղարկությն առաջիկա խաղերի համար։
Կրկին ֆրանսիացիների հայտացուցակից դուրս է մնացել Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող, ինչպես նաև Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն։
Հոկտեմբերին 25-ամյա խաղացողը կրկին չէր հրավիրվել ազգային հավաքական՝ Բելգիայի ու Իսրայելի դեմ խաղերին։
Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Ֆրանսիայի հավաքականը նոյեմբերի 14-ին տանը կընդունի Իսրայելին, իսկ 3 օր անց՝ նոյեմբերի 17-ին կհյուրընկալվի Իտալիայի հավաքականին։
Աղբյուր ArmSport.am
0Comments