Ամերիկացի գործարար և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը ընկերության նոր գործադիր տնօրեն «է նշանակել»՝ սոցցանցի իր էջում հրապարակելով փողկապով ու կոստյումով շան լուսանկարներ, գրում են Թերթը և ՌԻԱ Նովոստին։
«Թվիթերի նոր գործադիր տնօրենը հիասքանչ է։ Շատ ավելի լավը, քան նախորդ տղան էր: Նա շատ լավ է գլուխ հանում թվերից», - գրել է Մասկը շան լուսանկարներին կից։
Հրապարակված լուսանկարներում սիբա-ինու ցեղատեսակի շուն է պատկերված։ Նրա առջև սեղանին դրված են «փաստաթղթեր», որոնց վրա երևում է թաթի հետք հիշեցնող «կնիքը», իսկ անվան դիմաց՝ Ֆլոկի գրությունը։
«Նա կատարյալ համապատասխանում է այս աշխատանքին»,- հավելել է Մասկը։
2021 թվականի սեպտեմբերին Մասկը վերոնշյալ ցեղատեսակի շան ձագ էր ձեռք բերել, որին անվանել էր Ֆլոկի։ Չորքոտանի ընկերոջ առաջին լուսանկարները Մասկն այն ժամանակ ևս հրապարակել էր Twitter-ի իր միկրոբլոգում։
0Comments