Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հեռախոսազրույց ունենալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ, կրկին մեղադրել է Արցախի իշխանություններին։
Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է. «Չնայած ադրբեջանական կողմի հայտարարություններին, որ ճանապարհը բաց է հայ բնակիչների ազատ տեղաշարժի համար, և, անհրաժեշտության դեպքում, հայերին օգնություն ցուցաբերելու պատրաստակամությանը, առանձին անձինք, որոնք ներկայանում են որպես տեղի հայերի առաջնորդներ, դեմ են արտահայտվում բնակիչների կողմից ճանապարհի օգտագործմանը»։
0Comments