Ուկրաինայում պատերազմը ներկայումս փակուղում է, քանի որ ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը չեն կարողանում էական ձեռքբերումներ ունենալ մարտի դաշտում: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Նա հավելել է, որ այս առումով Կիևն իր արևմտյան դաշնակիցներից ավելի ժամանակակից սպառազինություն է ակնկալում։ «Իրավիճակը պարզապես կանգ է առել, այն չի շարժվում», – ասել է Բուդանովը:
Ուկրաինայի հետախուզության գլխավոր սպայի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը «այժմ ամբողջությամբ մտել է փակուղի»՝ կրելով լուրջ կորուստներ, և, նրա կարծիքով, Կրեմլը որոշել է զորակոչիկների հերթական մոբիլիզացիա հայտարարել։
«Մենք չենք կարող համալիր հաղթել նրանց բոլոր ոլորտներում, և նրանք նույնպես»,- պարզաբանել է նա։ «Մենք անհամբեր սպասում ենք զենքի նոր առաքումներին և ավելի առաջադեմ սպառազինությունների ժամանմանը», – ասել է նա:
0Comments