Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփն աշխատանքային շաբաթվա վերջին մեկնել են իրենց պատկանող «Մար ա Լագո» շքեղ հանգստավայր:

Daily Mail-ի փոխանցամբ, 48-ամյա առաջին տիկինը Վաշինգտոնից մեկնելուց ամբողջովին սևազգեստ է եղել: Նա կրել է 2300 դոլար արժողությամբ Salvatore Ferragamo տաք վերնահագուստ ու բարձրակրունկ ճտքակոշիկներ, ինչպես նաև Hermes պայուսակ:

Մինչդեռ արևոտ Ֆլորիդայում վայրէջք կատարելուց հետո տիկին Թրամփին լուսանկարել են արդեն զգեստափոխված, սակայն կրկին՝ սև գույնի հագուստով:

0Comments