Սերբիայի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության են բերվել Կոսովոյում և Մետոխիայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնել է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը։
«Հանրապետության նախագահը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, Սերբիայի բանակին հրաման է տվել պատրաստ լինել, բարձրացնել մարտական պատրաստության մակարդակը, որպեսզի պատրաստ լինել պատասխանել ցանկացած խնդրի»,- տեղեկացրել է նախարարը, հավելել՝ ոչ ոք չի ցանկանում պատերազմել, բայց բանակը պետք է պատրաստ լինի կատարել ցանկացած խնդիր:
Վուչևիչը պարզաբանել է, որ Կոսովոյում ու Մետոխիայում իրավիճակը լարված է, քանի որ կոսովոցիները սկսել են կիրառել սերբական ավտոմոբիլային համարներն արգելելու որոշումը:
0Comments