Մոլդովան արգելել է գեորգիևյան ժապավենը, ինչպես նաև Z և V խորհրդանիշները, որոնք ռուսական զորքերն օգտագործում են Ուկրաինայում սկսած հատուկ ռազմական գործողության ժամանակ։ Ինչպես գրում է NewsMaker-ը, օրենսդրության փոփոխությունները հավանության են արժանացել երկրի խորհրդարանի կողմից։
Պատգամավորները կողմ են քվեարկել նաև իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններին, որոնց համաձայն՝ արգելված խորհրդանիշներ արտադրող, ցուցադրող կամ տարածող ֆիզիկական և իրավաբանական անձինք կտուգանվեն։
Ֆիզիկական անձանց սպառնում է մինչև 9000 լեյ (490 դոլար) տուգանք կամ մինչև 60 ժամ հասարակական աշխատանք, իսկ իրավաբանական անձանց՝ 18 000 լեյ (980 դոլար):
Մոլդովան արգելեց գեորգիևյան ժապավենը, Z և V խորհրդանիշները
Մանրամասներ
0Comments