Hanson Robotics-ը ստեղծել է փոքրիկ արհեստական ինտելեկտ Սոֆիա

Սոֆիան կարող է լինել 7-ից 13 տարեկան երեխաների, հատկապես աղջիկների լավագույն ընկերուհին

Փոքրիկ Սոֆիան աշխարհում ամենակատարյալ արհեստական ինտելեկտ ունեցող Սոֆիայի փոքրիկ քույրն է ու  Hanson Robotics ընկերության ընտանիքի նոր անդամը։ Մոտ 35սմ հասակով փոքրիկ ռոբոտ Սոֆիան կարող է լինել 7-ից 13 տարեկան երեխաների, հատկապես աղջիկների լավագույն ընկերուհին։Այս մասին տեղեկանում ենք kickstarter կայքից։

Սոֆիան կարող է խոսել, քայլել, երգել ու խաղալ, ինչպես նրա մեծ քույր Սոֆիան, նաև կատակել։ Այն ունի նաև հատուկ երեխաների համար նախատեսված ծրագրային ուսուցում։

Սոֆիայի ստեղծման վևա աշխատել են ինժեներների, գիտնականների, խաղալիք, ռոբոտներ, արհեստական ինտելեկտ  ստեղծող փորձագետների մի ամբողջ խումբ։ 

Հիշեցնենք, որ Սոֆիա մեծ ռոբոտը 2018թ.-ի հոկտեմբերին Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գանաթնաշողովի շրջանակներում Հայաստանում էր։