Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուն հայտարարել է Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին՝ որպես հանրապետության նոր նախագահ ճանաչելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Իսրայելը միանում է ԱՄՆ-ին, Կանադային, Լատինական Ամերիկայի երկրների մեծամասնությանն ու եվրոպական պետություններին Վենեսուելայի նոր ղեկավարին ճանաչելու հարցում»,-հայտնել է նա տեսաուղերձում:
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Երկրի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն նույն օրն էլ հռչակել է իրեն որպես երկրի ժամանակավոր նախագահ:
0Comments