Հազարից ավելի փախստական վերադարձել է Սիրիա վերջին 1 օրվա ընթացքում

Նրանք հայրենիք են վերադարձել տարբեր պետություններից

Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան հազար փախստական է վերադարձել հայրենիք: Դա հետեւում է փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի տեղեկատվական բյուլետենի տվյալներից, որը հրապարակվել է հունվարի 21-ին:

«Անցած օրվա ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետություն 1181 փախստական է վերադարձել արտասահմանյան պետությունների տարածքից, այդ թվում՝ Լիբանանից և  Հորդանանից ,- ասված է հաղորդագրության մեջ: Ընդամենը 2018 թվականի հուլիսի 18-ից ի վեր արտասահմանյան պետությունների տարածքից վերադարձել է 106 հազար 715 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: