Իշխանությունը վերջնականապես բռնազավթված է

Եվ ոչ մի փողոց-մողոց փակել, թույլ տանք, որ մեր իշխանավորները վայելեն իշխանությունն ու կյանքը


Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ահա և վերջ, սիրելի ժողովուրդ, իշխանությունը վերջնականապես բռնազավթված է, գրեթե բոլոր պաշտոնները բաժանված և հիմա բոլորս ի գործ՝ Ժողովուրդը քրտնաջան աշխատանքով մի կերպ ապրելու և հարկեր վճարելու, իսկ իշխանավորներն էլ՝ ժողովրդի մի կերպ վճարված հարկերով ֆռֆռալու և կյանքը վայելելու, յուրանանչյուրս մեր << վաստակածը >>…

Եվ ոչ մի փողոց-մողոց փակել, թույլ տանք, որ մեր իշխանավորները՝ Նիկոլի գլխավորությամբ վայելեն իրենց պայքարի արդյունքն ու ժողովրդի, պետության հաշվին վայելեն իրենց իշխանությունն ու կյանքը»։