«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը ենթակա չէ վերակառուցման. Նաիրա Զոհրաբյան

Գուցե զուտ ֆինանսական տեսանկյունից շահավետ կլինի նոր բանտ կառուցել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը ենթակա չէ վերակառուցման: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց  Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ԲՀԿ պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով «Իմ Քայլը» դաշինքից պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին:

Նրա խոսքերով, այնտեղ չկա օդափոխություն չկա, նորմալ խմելու ջուր և սարսափելի գարշահոտություն է տիրում:

«Գուցե զուտ ֆինանսական տեսանկյունից շահավետ կլինի նոր բանտ կառուցել: Թանգարանի գաղափարը շատ հետաքրքիր է: Տա Աստված, այնտեղ բանտարկյալներն այնքան քիչ լինեն, որքան հիմա, իսկ մնացած կալանավորներին կկարողանանք բաժանել այս տիպի մնացած տասը հաստատությունների վրա», - ասաց Զոհրաբյանը: