Եվրահանձնաժողովը հավանություն է տվել գրիպի դեմ նոր քառավալենտ պատվաստանյութի՝ Flucelvax Tetra-ի օգտագործմանը, որը ստեղծվել է Seqirus ընկերության կողմից բջջային տեխնոլոգիայի հիման վրա:
Flucelvax Tetra-ը Եվրոպայում գրիպի դեմ առաջին բջջային քառավալենտ պատվաստանյութն է (4ВГВ). այն ցուցված է սկսած 9 տարեկանից պացիենտների համար:
1940 թվականից ի վեր բջջային տեխնոլոգիան գրիպի դեմ արտադրվող պատվաստանյութերի եղանակում ամենանշանակալի փոփոխություններից է. արտադրությունում հավկիթի օգտագործում չի նախատեսվում:
Ըստ հետազոտությունների տվյալների՝ գրիպի դեմ բջջային պատվաստանյութերը որոշակի համաճարակային շրջաններում կարող են ավելի արդյունավետ լինել, քան սովորականները:
Սովորական պատվաստանյութերում հավի սաղմերում բազմակի պասաժներով հարմարեցված վիրուսները կարող են փոփոխություններ կրել, ինչը կարող է նվազեցնել պատվաստանյութի արդյունավետությունը:
Սակայն ռանդոմիզացված, վերահսկվող հետազոտություններ, որոնց ժամանակ կհամեմատեին բջջային 4ВГВ-ի եւ հավի սաղմերի հիման վրա ստանդարտ 4ВГВ-ի արդյունավետությունը, դեռ ոչ ոք չի անցկացրել: Գոյություն ունեն միայն իրական պայմաններում անցկացված հետազոտությունների տվյալները:
Նշենք, որ առաջին պատվաստանյութը, որը ստացվել է բջջային տեխոնոլգիայի հիման վրա, ԱՄՆ-ում գրանցել են 2016-ին:
0Comments