Apple-ի լրացված իրականության ակնոցները կթողարկվեն 2020 թվականին, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով վերլուծաբան Մինգ Չժի Կուոյին
Դրանք iPhone-ի աքսեսուարներ են լինելու։ Սարքը մասամբ իր վրա է վերցնելու հավելյալ դիսփլեյի դերը, սմարթֆոնը կկարողանա տվյալները հաղորդել դրա միջոցով։ Ակնոցները լինելու են թեթեւ եւ բարակ։
Զանգվածային արտադրությունը կսկսվի 2019 թվականի չորրորդ եռամսյակում։ Ակնկալվում է, որ AR ակնոցների եւ Apple Car-ի օգնությամբ Apple-ի կապիտալացումը ֆոնդային շուկայում կհասնի 2 տրլն դոլարի։
0Comments