Հայաստանի Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց Կարեն Սարուխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի, իսկ Վահե Ղալումյանին՝ Տավուշի մարզպետի պաշտոններից:
Նշենք, որ նրանք դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում ընտրվել են պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից:
Կառավարությունը նման որոշում կայացնելու համար ղեկավարվել է ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով:
0Comments