Ինդոնեզիայում հունվարի 15-ին տեղի է ունեցել «Հայաստան՝ լեգենդների երկիր» ֆոտո-գրքի շնորհանդեսը, որը ներկայացվել է Ջակարտայում Հայաստանի դեսպանության կողմից՝ Antara տեղեկատվական գործակալության հետ համատեղ:
«Աշխարհագրորեն Հայաստանի բնակչությունը իսկապես քիչ է՝ Ինդոնեզիայի հետ համեմատած։ Չկան նաեւ պատմական կապեր։ Սակայն մեր խնդիրն այն է, որպեսզի ինդոնեզական ժողովրդին լայնորեն ներկայացնենք Հայաստանի բնական գեղեցկության եւ մշակույթի հարստությունը»,- նշել է գործակալության տնօրեն Մեյդյատամա Սուրյոդինինգրատը:
Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը նույնպես հույս է հայտնել, որ ֆոտո-գիրքը կարող է դառնալ ձեռնարկ ինդոնեզացիների համար, ովքեր չգիտեն Հայաստանը բոլոր կողմերից։ «Չնայած Ինդոնեզիայում մի քանի դարերի ընթացքում հայկական համայնքի առկայությանը, ներկայում շատ ինդոնեզացիների համար Հայաստանը անհայտ տարածք է։ Ես հուսով եմ, որ այս գիրքը ներածություն կդառնա նրանց համար, ում պրպտող միտքը կգրավի նրանց դեպի Հայաստան անունով այս թաքնված մարգարիտը, որը հինավուրց երկրներից մեկն է՝ իր ժողովրդով, հարուստ պատմությամբ, մշակույթով եւ ավանդույթներով»,- նշել է դեսպանը:
0Comments