Հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացի է վիրավորվել ականի պայթյունից

Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հոսպիտալ

Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։

Բարեկամավան համայնքի ֆեյսբուքյան էջից տեկանում ենք, որ Արման Միքայելյանը այժմ գտնվում է Նոյեմբերյանի հոսպիտալում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում. վերջինս ոտնաթաթի վնասվածք է ստացել:

«Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով 18։00-ի սահմաններում»,- գրված է ֆեյսբուքյան էջում: