Սպիտակ տան Վարդագույն այգում մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն որոշ ժամանակ առաջ իր թեկնածությունն է առաջադրել Խաղաղության նոբելյան մրցանակի համար։
«Ճապոնիայի վարչապետ Աբեն ինձ հիանալի նամակի կրկնօրինակ է փոխանցել, որը նա հղել է անձանց, որոնք արժանացնում են այն, ինչ Նոբելյան մրցանակ է կոչվում։ Նա ասել է, որ Ճապոնիայի անունից ինձ է առաջադրել․ «Ես նրանց խնդրում եմ ձեզ Խաղաղության նոբելյան մրցանակի արժանացնել»։ Ես նրան շնորհակալություն հայտնեցի։ Շատ մարդիկ են այդպես մտածում, իսկ ես, հնարավոր է, երբեք այն չեմ ստանա, բայց դա ոչինչ։ Նրանք Օբամային են դրան արժանացրել, իսկ նա անգամ չգիտեր, թե ինչի համար է մրցանակ ստանում»,-հայտարարել է Թրամփը։
0Comments