Շառլոթ Ռեմփլինգը Բեռլինալեի շրջանակում «Ոսկե արջ» մրցանակի է արժանացել

73-ամյա դերասանուհին հեղինակավոր մրցանակը ստացել է կինոյում ունեցած մեծ ավանդի համար

Բրիտանացի դերասանուհի Շառլոթ Ռեմփլինգը Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում «Ոսկե արջ» մրցանակի է արժանացել, հայտնում է iz.ru-ն:

Նշվում է, որ 73-ամյա դերասանուհին հեղինակավոր մրցանակը ստացել է կինոյում ունեցած մեծ ավանդի համար:

Կինոոլորտում անցկացրած մոտ հիսուն տարվա ընթացքում տաղանդաշատ բրիտանուհին նկարահանվել է ավելի քան հարյուր ֆիլմում ու համագործակցել է մի շարք անվանի կինոռեժիսորների, այդ թվում՝ Լուկինո Վիսկոնտիի ու Վուդի Ալենի հետ:

Ռեմփլինգն առավել հայտնի է «Աստվածների մահը», «Գիշերային պորտյե», «Մահ սառցաբեկորների մեջ» և «Դատավճիռ» ֆիլմերում մարմնավորած դերերով:

2000թ. նա Բրիտանական կայսրության շքանշան է ստացել՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև մշակութային կապերի ամրապնդման համար: