«Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունը կփակվի. վարչապետ

Հայաստանի կառավարությունն արդեն կազմել է այդ հիմնարկի լուծարման ծրագիրը

«Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունը կփակվի։ Այս մասին այսօր իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին։

Վարչապետը նաև նշեց, որ Հայաստանի կառավարությունն արդեն կազմել է այդ հիմնարկի լուծարման ծրագիրը։