Ապագա խաղաղության պայմանագիրը փոխզիջման արդյունք կլինի. Պուտին. Տեսանյութ

Մանրամասներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագիրը փոխզիջման արդյունք կլինի: Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքները ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահը․

«Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքերի։ Չհամաձայեցված հարցերի շուրջ, ըստ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի հայտարարության, աշխատանքն իրականացվելու է փակ ձևաչափով, կարիք չկա կենտրոնանալ դրանց վրա։

Գտնվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման նախնական նախադրյալները։ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենաճշգրիտ քարտեզները Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը լուծելու համար։

Իսկ խաղաղապահ առաքելության ճակատագիրը կախված կլինի նրանից, թե ինչպես կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման համաձայնագրի վրա աշխատանքը»,-նշել է Պուտինը։