Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ կառաջարկի Եվրամիության երկրներին ռուսական գազի գնի սահմանափակում կիրառել։ Սա կլինի էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի միջոցառումներից մեկը։ Մյուս առաջարկները ներառում են ԵՄ-ում էլեկտրաէներգիայի սպառման կրճատումը պիկ ժամերին և էներգետիկ ընկերությունների եկամուտների սահմանափակումը:
Ֆոն դեր Լեյենի խոսքով, Ուկրաինայում պատերազմի սկզբում Ռուսաստանին բաժին էր ընկնում ԵՄ-ի կողմից ներկրվող խողովակաշարային գազի 40%-ը բաժին էր հասնում Ռուսաստանին։ Այժմ այդ ցուցանիշը իջել է 9%-ի, ասել է նա։ «Մենք պետք է կրճատենք Ռուսաստանի եկամուտները, որոնք Պուտինը օգտագործում է Ուկրաինայի դեմ այս դաժան պատերազմը ֆինանսավորելու համար», – լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարծում է, որ Ռուսաստանը «մանիպուլյացիաներ է անում էներգակիրների շուկաներում», ինչի պատճառով եվրոպական երկրները գազի աստղաբաշխական գներ են վճարում։ «Մենք ունենք տնտեսական ուժ, քաղաքական կամք և միասնություն հաղթելու համար»,- ընդգծել է ԵՀ նախագահը։
0Comments