Ուկրաինացիները կարող են աշխատել և նպաստներ ստանալ Ռուսաստանում․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Փաստաթուղթ

1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի (Դոնեցկի և Լուգանսկի) և Ուկրաինայի քաղաքացիները կարող են անժամկետ մնալ Ռուսաստանում և աշխատել առանց արտոնագրի։ Այս մասին Live.24.am-ը տեղեկանում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքից։

Ըստ հրամանագրի Ռուսաստան ժամանած ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի և Ուկրաինայի քաղաքացիներին յուրաքանչյուր ամիս կվճարվի 10,000 ռուբլի, ինչպես նաև կվճարվի սոցիալական նպաստ՝ հաշմանդամների համար 10,000 ռուբլի, հղի կանանց՝ 10,000 ռուբլի, երեխայի ծննդյան նպաստ՝ 20,000 ռուբլի։

Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար նախատեսված է վճար՝ 5,000 ռուբլի։

Փաստաթուղթը՝ ստորև․

1

1

1

1