Լվովում ավարտվել է եռակողմ հանդիպումը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ։ Պոտոցկի պալատում կայացած հանդիպումը փակ է եղել մամուլի համար և տևել է 40 րոպե, հայտնում է Անատոլիական գործակալությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ազգային հետախուզական կազմակերպության Հաքան Ֆիդանը և Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։
0Comments