Պուտինը կրակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վրա

Մանրամասներ
ա

Երեկ ռուսական բանակը Կիևի ուղղությամբ հինգ հրթիռ է արձակել այն պահին, երբ այնտեղ էր գտնվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Հրթիռներից մեկն ընկել է հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Գուտերեշը Կիեւ էր ժամանել Մոսկվայում Պուտինի հետ բանակցելուց հետո։ Գուտերեշը Պուտինի համար տհաճ բաներ էր ասել, այդ թվում խոսել էր ռազմական հանցագործությունների մասին։

Կիեւին հարվածը տեղի է ունեցել Գուտերեշի և Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսի ավարտից մեկ ժամ անց, որի ընթացքում ՄԱԿ-ի ղեկավարը քննադատել էր Անվտանգության խորհրդին պատերազմը չկանխելու համար:

Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ մշտական անդամ է, եւ այս միջադեպից հետո միջազգային մամուլում քննարկվում է այն հարցը, թե արդյոք ՌԴ-ն պետք է պահպանի այդ կարգավիճակը։ Գուտերեշի այցի նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել մի բանաձևի, որի նպատակն է Գլխավոր ասամբլեային բանավեճեր անցկացնելու մանդատ տալ այն դեպքում, եթե Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներից մեկը օգտվի վետոյի իրավունքից և արգելափակի Անվտանգության խորհրդի որոշումը։ Վետոն չարաշահում են ՌԴ-ն եւ Չինաստանը։

Կիեւի հրթիռակոծությունը կարող է ՄԱԿ եւ միջազգային անվտանգության համակարգի արմատական վերակառուցման խթան դառնալ։