Գոյություն ունի խաչապուրիի ավելի քան 50 տեսակ․ Որոք են ամենահայտնիները

Մանրամասներ

Վրաստանի մշակութային ժառանգութան պահպանության ազգային գործակալությունը խաչապուրի ազգային ուտեստին երկրի մշակութային ժառանգության ոչ նյութական հուշարձանի կարգավիճակ շնորհելու մասին որոշում է կայացրել, հաղորդում է Эхо Кавказа հարթակը:

Գործակալության ղեկավարի համապատասխան հրամանում նշված է, որ խաչապուրին «վրացական խոհանոցի այցեքարտն է դարձել»:

Գործակալությունում նաև կարծում են, որ խաչապուրիի՝ նման կարգավիճակը կօգնի հայտնի դարձնել վրացական ազգային խոհանոցն ու մշակույթը:

Ներկայում գոյություն ունի խաչապուրիի ավելի քան 50 տեսակ, որոնցից ամենահայտնիները իմերեթականը, մեգրելյանն ու աջարականն են: