Իսրայելի ԱԳ նախարարը դատապարտել է հուսիների գրոհը ԱՄԷ-ի օբյեկտների վրա

Մանրամասներ

ա

Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը դատապարտել է ԱՄԷ-ն օբյեկտների վրա Եմենի հուսիների գրոհը եւ միջազգային հանրակցությանը կոչ է արել վճռականորեն դատապարտել նման հարձակումները։

Հունվարի 17-ին ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ, որոնց պատճառը, ըստ տեղի ոստիկանության վարկածի, դարձել է անօդաչուների գրոհը: ԱՄԷ-ի ազգային նավթային ընկերության՝ վառելանյութով լի պահեստների մերձակայքում պայթել է վառելիքի երեք ցիստեռն, մյուս պայթյունը հանգեցրել է ոչ մեծ հրդեհի Աբու Դաբիի օդանավակայանի նոր շինությունների գոտում:

Զոհվել է երեք մարդ, վեցը վնասվածքներ են ստացել: ԱՄԷ-ի մայրաքաղաքի գնդակոծության համար պատասխանատվությունն ստանձնել են եմենցի խռովարարները, հայտարարելով, որ Էմիրությունների տարածքում գործողությունը ձեռնարկել են ի պատասխան Եմենի հուսիների դեմ ռազմական գործողություններում նրանց մասնակցության: «Վճռականորեն դատապարտում եմ անօդաչուների այսօրվա գրոհը Աբու Դաբիում, ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Իսրայելն իր աջակցությունն է հայտնում ԱՄԷ-ին եւ միջազգային հանրակցությանը կոչ է անում՝ վճռականորեն դատապարտել նման հարձակումները եւ գործել անհապաղ՝ Իրանին ու նրա խամաճիկներին զրկելու գործիքակազմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլելու եւ անմեղ մարդկանց վնաս պատճառելու համար»,-Լապիդի խոսքը մեջբերում է գերատեսչությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: