Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է նորագույն F-35 կործանիչ-ռմբակոծիչների ռազմաօդային ստորաբաժանում և սպառնացել է Իրանին կիրառել դրանք:
«Իրանը վերջերս սպառնացել է ոչնչացնել Իսրայելը, նա պետք է հիշի, որ այս ինքնաթիռները կարող են թռչել Մերձավոր Արևելքի ցանկացած վայր, ներառյալ Իրանն ու Սիրիան»,- Նեթանյահուին ցիտել է նրա գրասենյակը:
ԱՄՆ-ում պատվիրելով 50 և ստանալով հինգերորդ սերնդի առնվազն 9 ինքնաթիռներ, Իսրայելը Մերձավոր Արևելքում դրանց միակ սեփականատերն է և աշխարհում առաջինն է դրանք կիրառել մարտում:
F-35-ը առաջին կործանիչն է, որը համատեղում է գերձայնային արագություններ զարգացնելու, ռադարների աննկատ լինելու, ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարելու, ինչպես նաև կարճ թռիչքուղուց թռչելու հնարավորությունները:
0Comments