Կրակի հետ խաղացող

Իրանցի պաշտոնյայի խոսքերով, պարոն Թրամփը պետք է հասկանա՝ երբ սպառնում ես քաղաքակիրթ ազգին, այն ավելի կուռ է դառնում

Իրանցիներն ավելի են միասնական դառնում, երբ նրանց վախեցնում են: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, փոխանցում է Reuters-ը:

Իրանցի պաշտոնյայի խոսքերով, պարոն Թրամփը պետք է հասկանա՝ երբ սպառնում ես քաղաքակիրթ ազգին, այն ավելի կուռ է դառնում:

Լարիջանին նշել է, որ ամերիկյան սպառնալիքները միավորել են իրանական տարբեր քաղաքական շարժումները:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը, արձագանքելով Իրանի կողմից ուրանը հարստացնելուն, հայտարարել էր, որ Իրանում գիտեն, թե ինչ են անում. «Նրանք գիտեն, թե ինչի հետ են խաղում: Ես կարծում եմ, որ նրանք խաղում են կրակի հետ»,-ասել էր Թրամփը՝ հավելելով, որ ամերիկայն կողմը շարունակելու է ճնշում գործադրել Իրանի վրա, քանի դեռ Թեհրանը չի փոխել գործողությունների ուղղությունը: