Իրանի արտգործնախարարը մեկնել է Լիբանան

Մանրամասներ
իրան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թեհրանից մեկնել է Բեյրութ՝ հանդիպելու լիբանանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում է Irna-ն։

Հաղորդվում է, որ Ամիր Աբդոլլահյանն այցելելու է Լիբանան՝ լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ տարբեր հարցերի շուրջ բանակցություններ վարելու համար։

Սա Իրանի արտգործնախարարի երրորդ այցն է Լիբանան այն բանից հետո, երբ հոկտեմբերի սկզբին Իսրայելի ռեժիմը պատերազմ սկսեց Գազայի հատվածում: