Նազիման Ալմա-Աթայում օդանավակայանի գրավման ընթացքում թաքնվել է ինքնաթիռում

Մանրամասներ

Ղազախ երգչուհի, «Black Star» լեյբլի անդամ Nazima-ն (Նազիմա Ժանիբեկովան) Ալմա-Աթայի գրավված օդանավակայանում թաքնվել է ինքնաթիռներից մեկում։ Երգչուհին այդ մասին հայտնել է Gazeta.ru-ի հետ զրույցում։

Երգչուհին Ալմա-Աթա է մեկնել հունվարի 4-ին, հաջորդ օրը պետք է կայանար համերգը։ «Ես նախապես էի մեկնել։ Ամեն ինչ հանգիստ էր։ Մտա խանութներ, նվերներ գնեցի։ Գնացի հյուրանոց, եւ այդ պահին սկսվեցին պայթյունները։ Մինչեւ առավոյան ժամը 8-ը աղմուկի պատճառով չէի կարողանում քնել։ Համացանցն անջատել էին։ Բայց ես հասցրի հաղորդագրություն ստանալ համերգային տնօրենից այն մասին, որ համերգը չեղարկված է»,- պատմել է Նազիման։

Նազիման որոշել է Մոսկվա վերադառնալ եւ օդանավակայան է գնացել չվերթից հինգ ժամ շուտ՝ թռիչքին հասնելու համար։ Հենց Նազիման ժամանել է, ներքին չվերթները չեղարկվել են, իսկ  միջազգայինները սպասում էին վայրէջքի մասին հայտարարությանը։

«Ես հասցրի հասնել գեյթին, երբ արդեն պատուհանից երեւում էր, թե ինչպես են գալիս ցուցարարները։ Ինքնաթիռի դուռն անմիջապես փակեցին մարդկանցից հետո, որոնք հասել էին թռիքչին։ Ինքնաթիռը հեռացավ օդանավասանդուղքից, ես հույս ունեի, որ մենք հիմա կթռչենք։ Բայց մենք կանգ առանք, օդաչուն հայտարարեց, որ օդանավակայանը գրավված է, եւ մենք չենք կարող թռչել, կարգավարի հետ կապ չկա։ Թեեւ թվում էր՝ 15 րոպեից քիչ է անցել։ Մեզ ասացին, որ փակենք փոքրիկ վարագույրները, որպեսզի չերեւա, որ օդանավում մարդիկ կան»,- ասել է երգչուհին։

1

1

1