Մայլի Սայրուսին շտապ հոսպիտալացրել են

Նրան այցի է գնացել նաեւ նոր ընկերը՝ Կոդի Սիմփսոնը

Երգչուհի Մայլի Սայրուսը հայտնվել է հիվանդանոցում տոնզիլիտի պատճառով։ Այդ մասին Instagram-յան էջում հայտնել է երգչուհին։

Նրան արդեն իսկ այցելել են ընկերները, որոնք ծաղիկներ են նվիրել երգչուհուն։ Նրան այցի է գնացել նաեւ նոր ընկերը՝ Կոդի Սիմփսոնը։ Stories բաժնում Մայլին ցույց է տվել՝ ինչպես է Կոդին երգ կատարել, որը գրվել է հատուկ իր համար։ «Հանկարծ ես սկսեցի ինձ մի փոքր ավելի լավ զգալ»,- նշել է Սայրուսը, գրում է Gazeta.ru-ն։

Մայլի Սայրուսն ու Կոդի Սիմփսոնը հանդիպում են մի քանի շաբաթ։ Նախքան այդ Սայրուսը հանդիպում էր աղջկա հետ, իսկ մինչ այդ ամուսնացած էր Լիամ Հեմսվորթի հետ։

 

Լուսանկարները՝ Instagram, Elle