Ղազախստանում անկարգությունների ժամանակ զոհվել են անվտանգության 16 աշխատակիցներ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ զոհվել է 18 ուժային։
«Հստակեցված տվյալներով՝ 16»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Բացի այդ, ՆԳՆ-ի տվյալներով, անկարգությունների ընթացքում վիրավորվել են ոստիկանության ավելի քան 1300 աշխատակիցներ, Ազգային գվարդիայի եւ պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ Ղազախստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներ, պետական հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՆԳ նախարարի պաշտոնակատար Երլան Տուրգումբաեւը։
0Comments