ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը G20-ի շրջանակում կքննարկեն Թայվանի, Ուկրաինայի և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ առաջիկա բանակցությունները կլինեն «խորը և առարկայական» և կծառայեն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ համաշխարհային հարցերում երկու երկրների ջանքերի համակարգման շահերին։
Նրա խոսքով, առաջիկա հանդիպումը բխում է «փոխգործակցության բոլոր ուղիները բաց պահելու շահերից, որոնցից ամենակարևորը առաջին դեմքերի բանակցություններն են»։
«Կարծում եմ՝ նրանք կքննարկեն մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում և Հյուսիսային Կորեայի վերջին սադրանքները», - ասել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան։
0Comments