Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի ընթացիկ նստաշրջանին, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահն այս տարի չի պլանավորում մասնակցել Գլխավոր ասամբլեային», – հինգշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպումներին ռուսական պատվիրակությունը կղեկավարի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
0Comments