Տիգրան Մեծի` Արցախում տնկած հսկայական չինարին՝ Տնջրին

Արցախ․ Մանրամասներ

1

Արցախի Սխտորաշեն գյուղի մոտակայքում վեր է խոյանում մի հսկայական չինարի՝ Տնջրին: Այն 2080-ից 2100 տարեկան է:

ԱՊՀ-ի տարածքում այն համարվում է ամենահին ու ամենաբարձր ծառը:

Ծառի բարձրությունը ավելի քան 54մ է: Խոռոչը ունի 44ք.մ մակերես, այնպես, որ ծառի ներսում կարող են հանգիստ տեղավորվել ավելի քան 100 հոգի: Բնի հիմքի տրամագիծը 27մ է: Հսկայական չինարին շողք է գցում 1400ք.մ մակերեսի վրա: Ծառի տերևների չափը հասնում է 0,5մ:

Ծառի մոտ բխում է ջրառատ Տենջրու աղբյուրը, որը դարեր ի վեր ջրում էր չինարին և աշխատեցնում մոտակա ջրաղացները:

Ըստ սերնդե-սերունդ փոխանցվող ավանդապատումների, այդ դարավոր ծառի շողքի տակ էին հանգստանում մեր անցյալի երևելի մարդիկ ինչպիսին են Մեսրոպ Մաշտոցը (Vդ.), Մովսես Խորենացին (Vդ.), Մովսես Կալանկատուացին (VIIդ.), Սայաթ-Նովան (XVIIIդ.), Րաֆֆին և շատ ուրիշներ:

Ըստ առասպելի ծառը տնկել է Տիգրան Մեծը։

Նույն ծառից եղել է 15 ճյուղ ևս՝ նաhանգերի թվով, բայց բոլորը չորացել են, միայն Արցախինն է մեծացել։