Հալյուցինոգեն դեղամիջոցների հավելումով գարեջուրը Հարավային Ամերիկայի հնագույն նախաինկյան կայսրության կառավարիչներին կարող էր օգնել է 400 տարի պահպանել իշխանությունը:
Antiquity ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ Հուարի կայսրությունը, որը մ.թ. 600-1000 թվականներին գտնվել է ժամանակակից Պերուի տարածքում, հավանաբար ծաղկում է ապրել հալյուցինոգեն ըմպելիքի օգտագործումից առաջացած քաղաքական կապերի պատճառով:
Հետազոտության համաձայն, հզոր խառնուրդը՝ գարեջրի նմանվող ըմպելիքը, որը պատրաստված է եղել մոլլե ծառերի ճյուղերից եւ խառնած հոգեմետ սերմերի հետ, հավանաբար եղել է ինտիմ խնջույքների հիմնական մթերքը, որն օգնել է ամրապնդել սոցիալական հարաբերություններն ու էլիտար դիրքերը Հուարի կայսրությունում:
Պերուի, Կանադայի եւ ԱՄՆ-ի հնագետների միջազգային խումբը նման եզրակացության է եկել Պերուի հարավային Քվիլկամպապեում պեղումներից հետո, որտեղ նրանք հայտնաբերել են վիլկա բույսի 16 սերմեր:
Հետազոտության հեղինակներն ասել են, որ սերմերը, որոնք սովորաբար փոշու են վերածել, ավելացրել են գարեջրին:
Ըստ National Geographic-ի, վիլկայի սերմերը Հարավային Ամերիկայում մինչ այժմ (հազվադեպ) օգտագործվում են որպես հալյուցինոգեն: «Դա հզոր դեղամիջոց է, որը ներշնչելիս արագ հանգեցնում է գիտակցության կորստի, փսխման եւ տեսիլքների»,- ասել է հետազոտության հեղինակներից Ջասթին Ջենինգսը: «Դա սոցիալական թմրամիջոց չէ»:
Բայց երբ վիլկայի սերմերը խառնում են մոլե գարեջրի հետ, ինչպես դա արել են ուարի ցեղի մարդիկ, դեղամիջոցի ազդեցությունը թուլանում եւ երկարաձգվում է։ «Դուք գիտեք, թե որտեղ եք եւ ում հետ եք, բայց նաեւ գիտեք, որ դուք այնքան էլ այդ տեղում չեք, որտեղ սկսվել է իրադարձությունը»,- բացատրել է նա: Ջենինգսն ասել է, որ վիլկայի սերմերից եւ հատապտուղներից պատրաստված մոլլե գարեջուրը ապահովում է «ավելի սահուն ու կայուն կայֆ», որը կարելի է «միասին» վայելել։
Թմրանյութերի հավելումով այս գարեջուրը ուարիի առաջնորդներին նաեւ թույլ է տվել պահպանել իրենց բարձր կարգավիճակը՝ առաջարկելով անմոռանալի, ընդհանուր եւ, ամենակարեւորը, հազվագյուտ հալյուցինացիոն խնջույք, ասվում է հետազոտության մեջ:
0Comments