Ո՞վ է մարդկության պատմության մեջ ամենահարուստ մարդը, պարզվում է, ոչ Իլոն Մասկն է, Բիլ Գեյթսն, ոչ Սթիվ Ջոբսը, ոչ Ռոքֆելլերը, ոչ էլ Ջեֆ Բեզոսը։
ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ երկրագնդի վրա երբևէ ապրած ամենահարուստ մարդը եղել է Մալիի միապետ Մանսա Մուսան։ Նա անսահմանափակ օգտվել է երկրի ներքին ռեսուրսներից և ղեկավարել է ոսկու արդյունահանումը: Ոսկին վերածել է դինարների՝ 14-րդ դարի ամենապահանջված արտարժույթի:
Մանսա Մուսայի իշխանությունը թույլ է տվել նրան կարգավորել ոսկու արժույթը և արտահանումը, ինչն այն ժամանակ նշանակում էր անսահմանափակ իշխանություն: Մանսան կարողացել է ձեռք բերել ցանկացած անշարժ կամ շարժական գույք: Այս մարդը պատմությանը հայտնի դարձավ «Կատալոնյան ատլաս» միջնադարյան ձեռագրի հրապարակումից հետո։
0Comments