Գեղարքունիքի մարզում, հուլիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 32-ամյա Վահան Մ.-ն իր վարած VAZ-217030 մակնիշի 011 VV 02 համարանիշի ավտոմեքենայով Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 78 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողարջվելով հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Վահան Մ.-ն ու նրա ուղեւոր Մարտունի քաղաքի բնակիչ 25-ամյա Վաչագան Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության Սեւանի հրշեջ-փրկարարական ջոկատում որպես խմբի պետ։
0Comments